Նիդեռլանդները պատժամիջոցներ կկիրառի Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դեմ
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների խորհրդարանը մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: «Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց անհատական պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝ կապված պատերազմական հանցագործությունների և Արցախի դեմ ոճրագործությունների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ հայտարարությանը Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



