Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանի հրամանագիրը հավանության են արժանացրել իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության, «Ազգային միասնության» կուսակցության և «Լավ» կուսակցության պատգամավորները:
Տվյալ հրամանագրով նախատեսվում է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներին մեկ տարով ուղարկել Ադրբեջան:
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



