Համաշխարհային բանկը 50 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 50 մլն դոլար փոխառություն հատկացնել Հայաստանին: Ինչպես տեղեկացրին Համաշխարհային բանկի լրատվական ծառայությունից, միջոցները կուղղորդվեն լայն շրջանակի բարեփոխումների, որոնք նպատակամղված են երկրում ֆիսկալ, սոցիալական եւ բնապահպանական կայո ւնության ամրապնդմանը, ինչպես նաեւ նրա արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
Այս հատկացումը երրորդն է այն փոխառությունների շարքում, որոնք, ընդհանուր առմամբ, կոչված են օժանդակելու աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակին, որը երկրի գլխավոր մարտահրավերն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



