Նիկոլի «ճանապարհային փակուղին». Սուրեն Սուրենյանց
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ամբողջ օրը իշխանության ագիտպրոպը փորձում էր համոզել, թե Վլադիմիր Պուտինը զորակցել է Նիկոլ Փաշինյանին։ Սա այն դեպքում, երբ մեծ ցանկության պարագայում անգամ հնարավոր չէ նման եզրակացության գալ։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի նախագահն ասում է, որ Փաշինյանը դավաճան չէ՝ սա միանգամայն բնական գնահատական է, որովհետև ոչ մի օտար երկրի ղեկավար իր գործըներոջ մասին նման բնութագրիչներով չի խոսում, մանավանդ, որ հրադադարի եռակող հայտարարությունը բխում է ռուսական շահերից։ Կամ դժվար էր պատկերացնել, որ Պուտինը կարող է պաշտպանել փողոցով իշխանություն ձևավորելու թեզն՝ այդպիսով հակադրվելով ռուսական քաղաքական մշակույթի կարևոր բաղադրիչին։
Մի խոսքով՝ Պուտինը Նիկոլին աջակցել-չաջակցելու խնդիր չուներ և չունի, իսկ երեկվա խոսքում մի քանի դրվագով նույնիսկ "նեղը գցեց" Հայաստանի վարչապետին՝ հաստատելով, որ Շուշիի հարցում վերջինս, մեղմ ասած, ստում է, նաև պնդելով, որ հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը կարող էր ունենալ հրադադարի ավելի նպաստավոր պայմանններ, եթե հեռատես գտնվեր Փաշինյանը ու վերջապես՝ վերջինիս մեղադրելով մինչպատերազմյան Հայաստանի հասարակությանը պառակտելու հարցում։
Սակայն մեր երկրի ներքին հարցերը Պուտինը չի կարգավորում, առավել ևս, որ Նիկոլի բերած կապիտուլյացիային, առաջին հերթին, հակադրվում է մեր հասարակությունը։
Խնդիրը նույնիսկ 17 կուսակցությունները չեն, այլ՝ այն, որ հրադադարի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը կորցրել են լեգիտիմությունը մեր հասարակության մոտ ու, մեղմ ասած, դարձել են անվստահելի արտաքին գործընկերների համար։
Նման իրավիճակներում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բանալին գործող կառավարության հեռացումն ու արտահերթ ընտրությունների կազմակերպումն է՝ միջանկյալ շրջանում ձևավորելով անցումային կառավարություն, որը ընդունելի կլինի ներքաղաքական հակամարտության բոլոր կողմերի համար։
Նիկոլը այս պահանջն, ըստ էության, մերժեց՝ քիչ առաջ հանդես գալով 15 կետից բաղկացած "ճանապարհային քարտեզով", որի բովանդակությունը նույնիսկ քննարկելի չէ, որովհետև այն որևէ կերպ չի կարող ռեստավրացնել Փաշինյանին ու նրա թիմին՝ որպես հասարակության վստահելի ու լեգիտիմ գործընկեր։
Մի խոսքով՝ "ճանապարհային քարտեզի" փոխարեն ուենալու ենք "ճանապարհային փակուղի"․․․
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



