Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները Ստամբուլի ավելի քան 10 հասցեներում համաժամանակյա գործողություններ են սկսել: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Հաղորդվում է, որ կան մեծ թվով ձերբակալվածներ: Ոստիկանությունը գործողությունների շրջանակում ձերբակալել է նաև երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) երիտասարդական թևը ներկայացնող անձանց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



