Չեխիայի նախագահը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիություն ընդունելուն
INTERNATIONAL NEWSՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիություն ընդունելուն՝ Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պրահայի ռադիոյին:
«Թուրքիան չպետք է Եվրամիության մաս կազմի»,- հայտարարել է Զեմանը Հյուսիսային Բոհեմիա իր եռօրյա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Թուրքիան հաճախ «գործում է որպես ԴԱԻՇ-ի դաշնակից»:
Չեխիայի ղեկավարը նաեւ քննադատության է ենթարկել Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ-ի պլանները, ինչի դիմաց այդ երկիրը պետք է իր տարածքում պահի Եվրոպայում ապաստան փնտրող փախստականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



