Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին ․ Արտակ Դավթյան

INTERVIEW

Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ համաձայնագրի, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման, երկրի ներկայիս ռազմաքաղաքական վիճակի մասին 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

Պարո´ն գեներալ-լեյտենանտ, ինչպե՞ս եք վերաբերվում նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթին։ Այլ ելք տեսնո՞ւմ էիք։

Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի հայ, որ դրական վերաբերվի այդ փաստաթղթում արտացոլված դրույթներին, սակայն միևնույն ժամանակ՝ համարում եմ, որ այն կոնկրետ ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր։ Համակարծիք եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում նշված մտքի հետ, որ ընտրություն է կատարվել շատ վատի և ողբերգության միջև։ Այո, հարց է բարձրացվում, թե ինչու այդ դեպքում պատերազմն ավելի շուտ չի դադարեցվել։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, քանի որ բավարար տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն պետք է նշեմ նաև, որ ուշադրության է արժանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը՝ հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասով․․․

Իսկ ո՞րն էր պատճառը, որ ազատվեցիք Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Աշխատանքից ազատման դիմումը ես գրել եմ նոյեմբերի 10-ին՝ իմ որոշմամբ, այն ստորագրվել էր նոյեմբերի 11-ին, և տեղյակ չեմ՝ ինչու է ուշ հրապարակվել։ Իսկ նման որոշում կայացնելու պատճառները, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, չեմ մեկնաբանի։

Վերջին օրերին ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ-ի և անձամբ Ձեր հասցեին շատ մեղադրանքներ են հնչում, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Ցավալի է, որ պաշտոնատար անձը, որը պետք է որ ի պաշտոնե էլ աջակցեր ԶՈւ-ին, հանդես է գալիս նման հայտարարություններով։ Աջակցում եմ ՊՆ-ի՝ արդեն հնչած մեկնաբանություններին այս առնչությամբ, միայն ուզում եմ ավելացնել, որ պարոն Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք․ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին։

Ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։ Փառք Աստծո, որ ավելի բարձր պաշտոն ՊՆ-ում չունեցավ։ Իսկ որտե՞ղ էր այդ անձը պատերազմական այս օրերին։

Եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում, կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։ Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է։

Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար։

Խորհուրդ կտամ, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ պարոն Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Ես նման նախաձեռնություն չեմ հիշում, չկա։ Հիմա հարց եմ տալիս՝ պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ ոչինչ չեք արել Ապրիլյան պատերազում արձանագրված բացթողումները շտկելու համար։ Թե՞ խոսելն ու խանգարելն ավելի հեշտ է, քան գործուն քայլեր անելը։ Ես առաջարկում եմ, որ հրապարակվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իմ պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի), ինչպես նաև այս տարվա սկզբին իմ հանդիպումը ԱԺ-ում՝ կապված ԶՈւ-ում զոհերի, ինքնասպանությունների հարցերի հետ։ Շատ բան պարզ կդառնա․ այդ երկու հանդիպումներին ներկայացրել եմ մի շարք խնդիրներ՝ կապված նաև օրենսդրական խնդիրների հետ, սակայն մինչ օրս հետևություններ արված չեն, խնդիրների լուծման նախադրյալներ չկան։

Թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի։ Եվ ընդհանրապես, կառաջարկեմ ԶՈւ-ից խոսեն այն մարդիկ միայն, որոնք հասկանում են պահը, ստեղծված իրավիճակն ու տիրապետում են իրավիճակին։ Իսկ պարոն Քոչարյանը պատերազմական դրության պայմաններում միայն վատաբանելով ՊՆ-ի և ԳՇ պետի գործունեությունը, ԶՈւ-ն համեմատելով ջոկատների և զինված մարդկանց հետ, անպատասխանատվության վերին աստիճան է դրսևորում։ ԶՈւ-ն այս բարդ, ծանր իրավիճակում էլ կատարում է իր խնդիրները՝ նոր շփման գծի ձևավորում, ադրբեջանաթուրքական հնարավոր հետագա գործողություններին դիմակայելուն ուղղված գործողություններ, որից մեր երկիրը երաշխավորված չէ։ Հիմա պետք է ամեն ինչով աջակցել ԶՈւ-ին, ոչ թե պախարակել։

Պարո՛ն Դավթյան, իսկ ի՞նչ է արել Ռազմարդյունաբերության կոմիտեն Ձեր ղեկավարման ընթացքում և նաև պատերազմական ժամանակաշրջանում։

Երբ զբաղեցրեցի ՌԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը՝ իմ թիմի հետ լծվեցի մեծ ծավալի աշխատանքի։ Շատ գործ կար ու կա անելու։ Նախ փորձեցինք շտկել նախկին բացթողումները, համակարգել աշխատանքները և գցել բնական հունի մեջ։ Ի վերջո, մինչև պատերազմի մեկնարկն ընդամենը 2 ամիս եմ զբաղեցրել այդ պաշտոնը, իսկ դա հսկայածավալ աշխատանք էր, որի մեկնարկը տվել էինք արդեն։ Ռազմական դրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կխոսեմ հայրենական ռազմաարդյունաբերության, հնարավորությունների, հեռանկարների և նաև տեղական արտադրության ԱԹՍ-ների մասին։

Պատերազմի ողջ ընթացքում արդեն ՌԱԿ-ի ամբողջ կոլեկտիվն իրականացրել է մեծ ծավալի աշխատանք՝ առաջին հերթին ԶՈւ-ն ապահովելով այն միջոցներով, որոնք արտադրվում կամ վերանորոգվում էին մեր երկրում։ Կարող եմ նշել, որ վերանորոգվել և շարք են վերադարձվել 40 անուն 900 միավոր միջոց։

Արտագնա խմբերի կողմից տեղում աշխատելիս ունեցել ենք հինգ վիրավոր։ Նաև, բացի մեզ վերապահված աշխատանքներից, փորձել ենք աջակցել ԶՈւ-ին ինչով կարող ենք (կազմակերպվել և կոորդինացվել է մոտ 50 հազար միավոր բժշկական, իրային, պարենային և այլ միջոցների փոխանցումը համապատասխան մարմիններին)։ Շատ հարցեր չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով գաղտնիության գործոնը։

Պատերազմի ընթացքում Դուք որոշ ժամանակ ստանձնեցիք Սյունիքի մարզում պաշտպանական աշխատանքների համակարգման գործը։ Ի՞նչ գործառույթներ էիք իրականացնում և արդյո՞ք հաջողությամբ ավարտեցիք ձեր աշխատանքները։

Սյունիքում եմ եղել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ պայմանավորված ստացածս առաջադրանքներով։ Թե ինչ խնդիրներ եմ կատարել, արդեն ներկայացրել եմ այդ օրերին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Մեկ անգամ ևս չեմ կրկնի նույնը, պարզապես կվստահեցնեմ, որ ինձ վստահված խնդիրները կատարել եմ լիարժեք, այդ մասին զեկուցել եմ վարչապետին, ԳՇ պետին և վերադարձել եմ։ Հետագայում, եթե նպատակահարմար համարեմ, ավելի մանրամասն կխոսեմ կատարածս աշխատանքների մասին։

Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, մեր երկրում այժմ ծանր վիճակ է և մթնոլորտ, գործընթացներ են կատարվում, որոնցից տեղյակ եք, բնականաբար։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն։

Մեծ ու ծանր կորուստներ ենք կրել, ցավակցում և համբերություն եմ մաղթում որդեկորույս ծնողներին և նրանց հարազատներին, առողջություն՝ մեր վիրավոր զինվորներին։ Իսկ հասարակությանը, անհատներին պարզապես խնդրում և հորդորում եմ աջակցել ԶՈւ-ին այս ծանր ժամանակշրջանում, կամ գոնե՝ չխանգարել, սպայական կազմին էլ՝ կատարել իրենց պարտականություններն ավելի լավ և պատասխանատու, քան երբևէ։

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance