Ռուս խաղաղապահը վթարի է ենթարկվել Մեղրիի ճանապարհին
SOCIETYԱյսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել հայկական պետհամարանիշներով «Opel» ավտոմեքենան և ռուսական համարներով «УРАЛ» բեռնատարը: «Opel»-ը բախման հետևանքով հրդեհվել է: Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են այրվածքներից, իսկ «УРАЛ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: «Հրապարակին» ստույգ տեղեկություններ են հասել, որ բեռնատարի ղեկին ՌԴ քաղաքացի է եղել, որը մեկնում էր Արցախ խաղաղապահ գործունեություն իրականացնելու նպատակով: Դեպքի վայրում փրկարարներից բացի եղել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



