«Դրական հեռանկարը բացառված է, առավել ևս՝ այս իշխանության պարագայում».«Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Մինչ հանրությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս ներկայացնում է վեց ամսվա անելիքների «ճանապարհային քարտեզ», այդ թվում՝ տնտեսական հարցերով: Քաղաքագետների մեծ մասը կարծում է, որ Փաշինյանը պարզապես չի կարող ունենալ այդ ժամանակը: Մասնավորաբար, քաղաքագետ Ստեփան Դանիել յանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Անլուրջ է Փաշինյանի հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»: Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, իրականում այս իշխանությունը ցույց տվեց իր լիակատար անկարողությունը:
«Այս կառավարությունը, մեծ հաշվով, լրջություն, հետևողականություն ու արհեստավարժ մոտեցում չունի»,-ասաց նա: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ համոզված է, որ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով այս պահին կոլապսային ծանր իրավիճակում ենք գտնվում: «Դրական հեռանկարը բացառված է, առավել ևս՝ այս իշխանության պարագայում: Մենք գործ ունենք պարտված, բոլոր հնարավորություններից զուրկ իշխանության հետ, որը ամոթի նշույլ ունենալու պարագայում իր ամբողջ կազմով շուտափույթ պետք է գոլորշիանա»,- մեզ հետ զրույցում նշեց Բոստանջյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում