Մոսկվան եւ Փարիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահների հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը, մասնավորապես, այն իրադրությունը, որն առաջացել է Ռուսաստանի կողմից ներդրված միջնորդական ջանքերի արդյունքում, կապված հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Լավրովը պարզաբանել է նախարար Լը Դրիանին այն պարամետրերը, որոնցով ռուս խաղաղապահները իրականացնում են խաղաղապահ գործունեություն եւ որոնցով գործում է Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



