ՌԴ-ն լրացուցիչ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստան-Ադրբեջան սահմանին
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս մասին, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Ալեքսանդր Բորտնիկովը հստակեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունն ապահովելու», ինչպես նաև Արցախում խաղաղապահ միջոցառումներ իրականացնելու համար Հայաստան է ուղարկվելու 188 զինծառայող և անհրաժեշտ քանակի տեխնիկայի լրացուցիչ ռեզերվ: Սահմանապահների լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նշենք, որ մինչ այժմ Արցախից բացի ՌԴ սահմանապահ ուժեր տեղակայված էին նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան միջպետական սահմանին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



