Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից
POLITICSՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



