Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ
VIDEOՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



