Վրաստանում անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակը
INTERNATIONAL NEWSՎրաստանի արեւելյան շրջանում գտնվող Դեդոպլիսցկարո քաղաքում անհայտ անձինք լույս դեկտեմբերի 10-ի գիշերը գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը: Այդ մասին, հաղորդել Է «Գրուզիա Online» ինտերնետ-հրատարակությունը:
«Անցած գիշեր Դեդոպլիսցկարոյում գնդակոծել են մեր գրասենյակը, որը նաեւ պատգամավորական բյուրո Է»,-հրատարակությունը մեջբերել Է կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի խոսքը:
«Միասնական ազգային շարժումը» հիմնվել Է 2004 թվականի նոյեմբերին եւ իշխող կուսակցություն Է եղել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



