Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է.
Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել։ ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության մի շարք պետեր, միջին օղակի պաշտոնյաներ մտածում են օր առաջ համակարգից հեռանալու մասին՝ վստահ, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է Տոնոյանի կադրերի նկատմամբ հաշվեհարդարը, եւ պատերազմի նոր «մեղավորներ» կամ քավության նոխազներ են հանրությանը ներկայացնելու։ Ինչպես հայտնի է, Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետո բացահայտ, դրանից առաջ՝ թաքուն, Տոնոյանի դեմ արշավ էր սկսել՝ հասունացնելով նրա հրաժարականը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



