Մահացել է Զավեն Սարգսյանը
CULTUREԿյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Լուրը Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։
«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։
Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Նա մեծ դերակատարում է ունեցել Փարաջանովի թանգարանի հիմնման ու կայացման հարցում։ Նա տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



