ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը բժշկական ջոկատ է ուղարկում Ղարաբաղ
VIDEOՌուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը, որոնք մշտապես պատրաստ կլինեն առաջին բուժօգնություն, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել:
Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



