Երեկ տեսանյութ ուղարկեցին, որտեղ տեսա, որ եղբայրս գերի է
VIDEOArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, փոխանցեց, որ իր եղբայրը գերի է: Երեկ էլ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել: Արտյոմ Մխիթարյանն այս խնդրով դիմել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, պետք է հանդիպի նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Արտյոմը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով նկատեց, որ հայկական կողմն ուշացրել է որոնողական աշխատանքները, չեն հասցրել: Վարչապետի հետ երեկ հանդիպումից դուրս գալուց 30 րոպե հետո է տեսել տեսանյութը: ՙ«Այդ տեսանյութում իմ եղբայրը մենակ է, բայց կողքից ձայներ են լսվում: Ինքը 100 տոկոս մենակ չէ. մեկը ձեռքը դրել է իմ ախպոր մեջքին, էն մյուս կողմում էլ ուրիշ երեխա է պառկած…»,- ArmLur.am-ին ներկայացրեց Արտյոմը:
Ս.Հ.
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



