Yerevan, 28.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․«Մայ­նի­լյան դիպ­վա­ծը», Բե­րե­զի­նա­յի ճա­կա­տա­մար­տը, «Կոն­կոր­դի» վեր­ջին թռիչ­քը․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.) Հենրի Մորգենթաուն, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:

1903- վախճանվել է պատմաբան Մադաթիա Գարագաշյանը:

1904 – ծնվել է դերասանուհի Արուս Ասրյանը:

1906– ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը՝ Սոս Ալիխանյանը:

1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:

1912-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:

1920-սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:

1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:

1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը:

1952 - ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը:

1966– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:

1913– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։

1990- վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1991 - Ադրբեջանի Ազգային ժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի՝ ինքնավար մարզի կարգավիճակը լուծարելու և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին որոշում:

2004- Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռ այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:

2008- երեկոյան Եռաբլուր են այցելել շուրջ երկու տասնյակ ոստիկաններ և առգրավել այնտեղ եռօրյա նախազգուշական հացադուլ սկսած Ղարաբաղյան պատերազմի վետերանների վրանները:

2009- կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, նախնական տվյալներով, խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

2012-«Նաիրիտի» աշխատողներն իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի առջև:

ԱՇԽԱՐՀ

1394 -Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:

1504 -վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:

1607 -ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով անվանված է Հարվարդի հանրահայտ համալսարանը:

1812– սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ռուս-ֆրանսիական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1894-ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները, որը հանդիսանում է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:

1909 –ծնվել է ազգությամբ ռումին ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոն:

1917– ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։

1926- վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:

1939 -տեղի է ունեցել «Մայնիլ յան դիպվածը»՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:

1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թյորները:

1941 -վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլ յան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:

1942– տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։

1959 -Ստալինգրադի ալ յումինի գործարանը (ներկայիս Վոլգոգրադի ալ յումինի գործարան) տվել է իր առաջին արտադրանքը:

1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:

1963– վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:

1976 -Նյու Մեխիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:

1981- վախճանվել է նիդեռլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:

1994– Ջոհար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ են իրականացրել, ինչը կանխվել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։

2003 -գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ավիալայները իրականացրել է իր վերջին թռիչքը:

2009 -սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:

2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսյոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank