Բրիտանական Դերբիի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու որոշում է կայացրել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։
Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



