Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Անտերության ամեն մի օրը պետության համար նոր կորուստների պատճառ է դառնում».«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր առկա իրողությունները ոչ միայն այս պահի, այլև դրանք պատմական հեռանկարի մեջ է տեղավորում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ու իրավիճակը վերլուծում նաև այդ տեսանկյունից: «Հիմա հայրենիքի շատ կարևոր հատվածներ առանց պայքարի, առանց կռվի, առանց անգամ դիվանագիտական ինչ-որ ջանքեր գործադրելու թշնամուն հանձնելուն ենք ականատես լինում: Այս գործընթացն ենք տեսնում, որի միակ պատճառը եթե չասենք երկրի բարձրաստիճան ղեկավարության դավաճանությունը, ապա գոնե ապիկարությունն է, ինչպես նաև իրենց տեղում չլինելը: Նրանք անընդունակ են նման խնդիրներ լուծել: Սա կարճ՝ այս պահին տեղի ունեցող զարգացումների մասին: Իսկ եթե այս ամենը տեղավորենք պատմական հեռանկարի մեջ ու դիտարկենք, թե ինչ հետևանքներ է ունենալու սա մեր ժողովրդի համար, կասեմ հետևյալը. առնվազն մի քանի տասնամյակ հայ ժողովուրդը խայտառակ կերպով պարտություն կրած, կապիտուլացված ժողովրդին հատուկ ճակատագիր է կրելու:

Դա իր հերթին նշանակում է և՛ սուբյեկտայնության նվազեցում տարածաշրջանում, և՛ իրավունքի սահմանափակում, ինչպես նաև մշտական վերահսկողություն արտաքին ուժերի կողմից: Արտաքին ուժեր ասելով՝ շատ ուղիղ նկատի ունեմ նաև Թուրքիային և Ադրբեջանին: Պատմական հեռանկարի տեսակետից մենք հենց այս խնդիրների առջև ենք: Ցավոք, կապիտուլ յացիայի օրվանից մինչ այս պահը, կարելի է ասել, կորցրել ենք այդ խնդիրներից խուսափելու կամ գոնե ինչ-որ կերպ մեղմելու բոլոր հնարավորությունները: Կային երևույթները, որոնք կարելի էր կանխել կամ մի քիչ այլ կերպ ներկայացնել, բայց տեղի չունեցավ, որովհետև մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, չգիտակցեց, թե ինչ ողբերգության ու պատմական ինչ խայտառակության առջև ենք մենք կանգնած»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այսօր բարձիթողի վիճակ է. «Պետական ապարատը չի գործում, պետական ինստիտուտները ճգնաժամի մեջ են: Ընդ որում՝ ճգնաժամի մեջ են անխտիր բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ բանակը: Սա է պատճառը, որ ՀՀ-ի և ԱՀ-ի քաղաքացիները մենմենակ հայտնվում են թուրք- ադրբեջանական զինվորների դեմ ու սկսում են բանակցել, խոսել, ինչ-որ բաներ փորձել փրկել, ինչը շատ հաճախ չի էլ ստացվում: Սա պետական կառավարման մինչ այժմ թույլ տված բոլոր ձախողումների հետևանքն է: Պետական կառավարում այս պահին չկա: Իրավապահ համակարգն է, որը դեռ ինչ-որ մասով գործում է, բայց այստեղ էլ ճգնաժամը հասել է այն աստիճանի, երբ ամեն պահի այդ համակարգն էլ կարող է դադարել գործել:

Դրա համար Նիկոլ Փաշինյանն անգամ այդ համակարգի վրա հույսը չի դնում, ու ոստիկանությանը, ԱԱԾ-ին, տարբեր օղակներին զուգընթաց՝ իր մերձավոր օլիգարխների թիկնազորներից, այլ քրեական տարրերից բաղկացած իր սեփական բանակն է ստեղծում, ինչը, իհարկե, լուրջ մարտահրավեր է դառնում գոյություն չունեցող պետական համակարգի այն մնացորդների համար, որոնք ինչ-որ չափով դեռ ինչ-որ գործառույթներ են կատարում»: Անդրադառնալով, ամեն դեպքում, իշխանությունից որևէ կերպ չհեռանալու ցանկությանը, նա մի քանի տարբերակ ու հնարավոր պատճառ առանձնացրեց: «Նախևառաջ պատճառը Նիկոլ Փաշինյանի փառասիրությունն ու իշխանամոլությունն է, որը մշտապես է եղել, ու դրա ականատեսն ենք եղել նախքան վարչապետ ընտրվելը:

Իր համար իշխանությունն է բացարձակ արժեքը: Երկրորդ՝ չեմ բացառում, որ արտաքին ուժերին տրված խոստումներ ունի, ի դեմս որոնց, իր անվտանգության հետագա երաշխավորներին է տեսնում: Ուզում է այդ խոստումները մինչև վերջ կատարել, որպեսզի հետագայում կարողանա իր անվտանգության կամ ազատ մնալու հետ կապված երաշխիք ստանալ: Երրորդ տարբերակը, որը քիչ հավանական է, բայց բացառելի չէ, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է և չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, չի գիտակցում իր արած քայլերի ողբերգական հետևանքները հայ ժողովրդի և պետության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նոր իշխանություն ունենալու անհրաժեշտությանը, նա ընդգծեց. «Հիմնական խնդիրը, որը պարտադրում է բոլորիս օր առաջ ունենալ նոր իշխանություն, դա արտաքին գործընկերների՝ հատկապես Ռուսաստանի հետ նորմալ աշխատանքային հարաբերությունների վերականգնումն է ու դրա շնորհիվ ինչ-որ կերպ ինչ-որ բաներ շտկելն է Արցախում, առաջնագծում, Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներում և այլն: Այսինքն, ունենալ այնպիսի իշխանություն, որը կարողունակ կլինի կազմակերպել երկրի ներսի ռեսուրսը: Կկարողանա այս քայքայված իրավիճակում, այս քաոսի մեջ ինչ-որ բան համակարգել ու հետո արդեն աշխատել նաև արտաքին գործընկերների հետ: Ընդ որում՝ ռեալ աշխատել, աշխատել այնպես, որ մեր երկրի անվտանգության և տնտեսական շահերից բխող արդյունք ունենանք և ոչ թե հակառակը: Սա է հիմնական խնդիրը, որն օր առաջ պետք է լուծել, որովհետև անտերության ամեն մի օրը պետության համար նոր կորուստների պատճառ է դառնում:

Մթնոլորտն է պետք վերադասավորել, վերականգնել, որպեսզի Ալիևն էլ հասկանա, որ՝ վերջ, այս պահից սկսած իր համար բոլոր սահմանները բաց չեն, չի կարող անել՝ ինչ ցանկանա»: Քաղաքագետի դիտարկմամբ, ընդդիմախոսների ու իշխանության հասցեին քննադատություններ հնչեցնողների նկատմամբ կիրառվող գործողությունները ևս իշխանական համակարգի ճգնաժամի մասին են փաստում: «Չեն կարող արված գործերով հակադրվել քննադատություններին ու ընտրել են քննադատությունը լռեցնելու հայտնի ճանապարհը: Վստահ կարող եմ ասել, որ դա ոչ գործուն մեխանիզմ է: Իմ խորին համոզմամբ, սա ճգնաժամի հերթական վկայություններից մեկն է, որովհետև նման կերպ հանրությանը լռեցնել, իրենց շատ ակնհայտ ու անընդհատ ջրի երես դուրս եկող բացթողումները քողարկել հնարավոր չէ:

Սոթքի հանքավայրի օրինակը բերեմ: Ես և իմ գործընկերները կարող ենք տասնյակ քննադատող հոդվածներ գրել Ն. Փաշինյանի մասին, մեզ տանեն, փակեն, բայց հետո, երբ հասարակությունը տեսնի, որ թշնամին անարգել գալիս ու տիրանում է մեր ընդերքին, ազգային հարստությանն ու բնական պաշարներին, վստահեցնում եմ՝ քննադատության ալիքը կասեցնելու իշխանական բոլոր փորձերը միանգամից ի չիք են դառնում: Ինչո՞ւ, որովհետև իրենց անգործության պատճառով շատ ավելի մեծ ալիքներ են բարձրանում, քան ընդդիմախոսները կարող էին խոսքով ասել»,-նկատեց քաղաքագետը: Անդրադառնալով ռազմական դրության ռեժիմը պահելու իրողությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Միանշանակ փաստ է, որ դա չի արվում անվտանգության խնդիր լուծելու համար: Մենք նախօրեին տեսանք, որ անվտանգության խնդիրներ լուծելու փորձ ընդհանրապես Հայաստանում չի կատարվում:

Հետևաբար, առաջին հետևությունն այն է, որ Փաշինյանին այդ ռեժիմը պետք է զուտ նրա համար, որպեսզի նախ՝ ընդդիմախոսները չկարողանան իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Երկրորդ հետևությունը մարդկանց վախեցնելու միջոցով ցույցերի ակտիվությունները զսպելուն է վերաբերում: Ընդհանուր առմամբ, ռազմական դրությունը Փաշինյանին այս պահին պետք է միայն մեկ նպատակով՝ պահպանել իր իշխանությունը ու թույլ չտալ ընդդիմախոսներին ավելի ակտիվ գործել: Մեր քաղաքացիները, փաստացի, թուրքի դեմ դիմաց են հայտնվում ու ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ զորք: Ոչինչ չկա, որը կկանխի այդ հանդիպումը, էլ չեմ ասում՝ դրա հնարավոր սպառնալիքները մեր քաղաքացիների համար: Լուծումներ չկան, որովհետև մեր սահմանային գյուղերի քաղաքացիների կողքին կանգնած լինելու փոխարեն, այդ զորքերը կանգնած են կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների դիմաց, ընդ որում՝ մի քանի շարքերով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California