Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Այսօր Սյունիքը պահելու խնդիր ունենք, և եթե այսպես շարունակվի, Երևանն էլ չենք կարողանա պահել. Թևան Պողոսյան (տեսանյութ)

INTERVIEW

Լավագույն տարբերակն արտահերթ ընտրություններն են, այսօր լեգիտիմությունից խոսում են այն մարդիկ, որոնք օրենքներ են խախտել, 2018-ին խոստումներ տված և քվե ստացած ուժն իր նախընտրական խոստումներից ո՞րն է կատարել․ անհրաժեշտ է գիտակցել, որ հանրությունը պետք է իր ձայնը տեղ հասցնի, ընդ որում՝ ոչ միայն փողոցում, այլև զանազան կազմակերպությունների հայտարարություններով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Լավագույն օրինակը ԵՊՀ-ն և ԳԱԱ-ն ցույց են տվել, մյուս բուհերը, մասնավոր ընկերությունները, ՀԿ-ները, քաղաքական կուսակցությունները կոլեկտիվ կերպով պետք է փոփոխություններ պահանջեն։

Հանրությունն այսօր ունի այդ պահանջը, եթե անգամ մարդաքանակի իմաստով դա ապացուցելի չէ։ Իշխանության մնալով՝ ի՞նչ շանս եք տալիս մոխիրներից հառնելու։ Իրավապահներն էլ իրենց խոսքը պիտի ասեն, ոչ թե կուրորեն հետևեն իշխանության հրամաններին»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Պողոսյանի՝ ամենացավալին այսօր վախն է, մենք մոխրի մեջ ենք և պետականություն կորցնելու շեմին ենք, պետք է գիտակցել՝ ինչ ճգնաժամ է մեզ սպասվում, դա կատակ չէ. «Եթե նոր հնարավորություն ստեղծվի, շատ բան կհասցնենք անել։

Պետք է սկսենք խոսել մեր երկարաժամկետ երազանքի մասին, իսկ կարճաժամկետում ունենք ճգնաժամերի շարան, ունենք ճգնաժամային կառավարիչների կարիք։

Տասը միլիոն հայության մեջ գտնենք գոնե 20 ճգնաժամային կառավարիչ կամիկաձեների։ Երկրի գոյատևման համար այդ շանսը պետք է տրվի»:

Նախագահի խորհրդականի կարծիքով՝ ինչպես 1998-ին առաջին նախագահը հեռացավ, դաշտը բացեց, հիմա էլ նման քայլի գաղափար պետք է լինի. «Քաղաքական դաշտը պետք է զգա, որ պատրաստ է երկարատև ազգային օրակարգով զբաղվելու։ Այս իշխանության նախընտրական խոստումներից մեկը մեր ինքնիշխանության բարձրացմանն էր վերաբերում։ Մեր քաղաքական մշակույթի մեջ այդպես էլ չարմատավորվեց պատվազրկության դեպքում Ճապոնիայում առկա հարակիրիի գաղափարը։ Երբ ասում ես՝ ստորագրել եմ կապիտուլյացիան, պետք է գործողություններ լինեն։ Պետք է ինքնահրաժարականների մշակույթ լինի, և երբ չես կատարում խոստումդ, պետք է հեռանաս»:

Թևան Պողոսյանի պնդմամբ՝ մենք առայսօր նույնիսկ Վրաստանի հետ մեր սահմանը չենք դեմարկացրել, ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանի հետ հապշտապ սահմանագիծ որոշում. «Եթե խորհրդային քարտեզով են առաջնորդվում, թող Արծվաշենն ու Շահումյանը հետ բերեն։ Առանց հասկանալու՝ ընդունել ենք այդ փաստաթուղթը, բայց Արցախի ի՞նչ տարածքի մասին է խոսքը, ի՞նչ սահմաններով ենք ճանաչելու։ Երկուսուկես տարի մանիպուլացրել են բոլորիս։ Մենք մնացել ենք անցյալի քննարկումների հույսին՝ առանց ապագայի։ Այս պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն, այսօր մեր լինելիության խնդիրն է լուծվում»:

Հասարակական գործչի պնդմամբ՝ պետք չէր սահմանաբաժաններ քաշել հնի ու նորի միջև, քանի որ ազգային միասնությունն է մեր անվտանգության միակ երաշխիքը: «Լավ չէ, որ իշխանությունը չի կարողանում նույնիսկ փողոց դուրս գալ։ Այսօր Սյունիքը պահելու խնդիր ունենք, Թուրքիան նպատակադրվել է մինչև 2023 թ․ տիրանալ ամբողջին։ Ու եթե այսպես շարունակվի, մենք Երևանն էլ կկորցնենք»,- ամփոփել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025