Yerevan, 16.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Թեհրանի կոնֆերանսը, Կարմիր բանակի մուտքը Հայաստան, անկախության հռչակումներ․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ալբանիա՝ Անկախության օր, Արևել յան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:

1911 - ծնվել է նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:

1915-վախճանվել է հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:

1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսէռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահ է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:

1918- վախճանվել է գրող Գեղամ Տեր-Կարապետյանը: -Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալ յարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:

1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ-արևել յան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:

1927- ծնվել է ռեժիսոր Սուրեն Առաքել յանը:

1937- վախճանվել է անասնաբուժության և կաթի մասնագետ Ավետիս Քալանթարը:

1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:

1974- շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:

1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:

2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անցկացրել է բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:

2007- Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել էր «Ռոյալ Արմենիայի» համասեփականատերը:

2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություն:

2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։

2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքում նվիրաբերվել է 12,4 միլիոն դոլար:

2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով թղթադրամներ ստանալու մեղադրանքով:

2019-Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: Մարաթոնը մեկնարկել է Երևանից: Նվիրաբերվել է 9 մլն 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազար դոլարով պակաս է եղել։

ԱՇԽԱՐՀ

1627 -լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:

1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:

1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլ յամ Բլեյքը:

1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:

1820– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը՝ Ֆրիդրիխ Էնգելսը:

1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:

1880 - ծնվել է ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը:

1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

1899 -Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:

1912 - Ալբանիան հռչակել է իր անկախությունը Օսմանյան Կայսրությունից:

1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:

1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1954- վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:

1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան «Մարիներ-4»ավտոմատ կայանը:

1974 -«Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում Էլթոն Ջոնի համերգին իր վերջին ելույթն է ունեցել Ջոն Լենոնը:

1975– Արևել յան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:

1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:

1994 -Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրամիություն մտնելու հարցով. այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:

2010– ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ-ի կառավարական 251 287 հեռագիր:

2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US