«Մի պահ ուզում ես ամեն բան թողնել ու գնալ, որովհետև ուժ չկա, բայց գնալու տեղ էլ չկա». Աննա Դովլաթյան
LIFEԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը գրառում է արել Ինստագրամի իր էջում այս ժամանակահատվածում իր ապրումների մասին՝ նշելով, որ ցանկացած իրավիճակում պետք է լուռ ժպտալ:
«Մի պահ ուզում ես ամեն բան թողնել ու գնալ, որովհետև ուժ չկա, բայց գնալու տեղ էլ չկա։ Մեկն ուրախ է, մյուսը՝ տխուր, մեկն ապրում է, մյուսը՝ սպասում։ Ավարտվում են հեքիաթները, վերջիվերջո, ավարտվում են։ Ոմանք երջանկանում են իրենց հեքիաթից, ոմանք էլ սպասում են՝ չիմանալով, որ այն արդեն իրենց կողքին է։ Եկեք ցանկացած իրավիճակում լուռ ժպտանք ու նայենք կյանքի աչքերին, որովհետև ինչպես վերաբերում ես կյանքին, այնպիսին էլ ստանում ես։
Ժպտա՜, դա ամենահզոր զենքն է ցանկացած իրավիճակում։ Դու յուրօրինակ ես քո հեքիաթով, քո զգացածով, քո թերություններով։ Ամեն դեպքում՝ ապրիր»,- գրել է նա:
Ավելի վաղ Աննան գրառում էր արել դստեր՝ 4 ամսական Կարինայի մասին՝ ընդգծելով, որ նա իր լույսն է այս խավարի մեջ: Աննան գրել էր, որ սկզբնական շրջանում իրեն հարց էր տալիս, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, հետո հասկացել է՝ նա ծնվել է, որ ինքը հույսով ապրի: