Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Rolls Royce մակնիշի 01 AA 015 համարանիշի և Toyota մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Սարգսյանն ու տեսուչ Ավագ Ասիրյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Rolls Royce-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գռզո» մականվամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



