Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել
SOCIETYՏավուշի մարզի սահմանները երկու ամիս անընդմեջ անառիկ պահող պայմանագրային զինծառայողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողները 250000 դրամի փոխարեն ստացել են 160000 դրամ աշխատավարձ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ արդեն երկու ամիս, առանց հերթափոխի դիրքերում են և վճարվել են 90000 դրամ պակաս: Հարցին թե ինչի՞ է այդպես եղել, վերադասից ասել են, որ իրենք Արցախ չմեկնեցին, դրա համար էլ պահումներ են արել:
Զրուցակիցը ասաց, որ ինքը բնակվում է սահմանապահ Կոթի գյուղում և թողնել Կոթին ու գնալ Արցախ առնվազն խելքին մոտ չի լինի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



