Փաշինյանը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը․ Վարոսյան
SOCIETYԱսում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։
«Այս մարդը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը։
Բայց մենք նաև հիշում ենք, թե ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն ամռանը, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հիշում ենք, թե ինչ եղավ հայտարարված իբր զորահավաքի հետ, հիշում ենք անվնաս նավթամուղերն ու էլի շատ բան ենք հիշում»,-գրել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



