Գեներալ Սարոյանին տեղափոխելու են Գերմանիա
SOCIETYԱվելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կատարվել էր վիրահատական միջամտություն: Սարոյանը գտնվում էր բժիշկների հսկողության ներքո:
Մեր տեղեկություններով՝ Սարոյանի վիճակը ծանր է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ է, ինչ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է իրենց մոտ, դրական դինամիկա կա, բայց ամեն դեպքում նա պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:
«Գեներալը Գերմանիայում էլի է բուժվել՝ իր մյուս հիվանդությունների հետ կապված, որպեսզի ամբողջական վերականգնվի՝ նորից է մեկնում»,- մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



