Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբխից մոխրի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունը դեռևս բարձր է, կրկին հնարավոր են ժայթքումներ մոխրի տեսքով: Կենտրոնի մասնագետները հրաբխից 4 կմ շառավղով տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ տներից, ինչպես նաև դեմքը պաշտպանող հարմարանքներ ու դիմակներ ունենալ:
Հրաբխի ակտիվության հետևաքնով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Կենտրոնի հաղորդմամբ՝ հրաբխից ժայթքումներ են գրանցվել նաև ուրբաթ, այդ անգամ մոխիր է ժայթքել 500 մետր բարձրությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



