Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Էդվարդ Նալբանդյանը ներկայացնում է կազանյան փաստաթղթերի դետալները

INTERVIEW

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Армениa-ին հանգամանալից՝ դետալային ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը և վերջնարդյունքը, որին հանգել էին ԵԱՀԿ Մինսկի խմբում համատեղ ջանքերի ընթացքում։ Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար և հատվածաբար՝ կենտրոնանալով հարցազրույցի առավել կարևոր հատվածների վրա։

Նալբանդյանի խոսքով՝ 2018-ին իր հրաժարականի օրվա դրությամբ ակնհայտ էր, որ այս ամենից հրաժարումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գերատեսչական մարմինը ղեկավարել է 2008-2018թթ․ և տասը տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթացի անմիջական մասնակիցը։ 

- Պարոն Նալբանդյան, այսօր Հայաստանում բուռն քննարկվում են արցախյան վերջին պատերազմին ու դրա հետևանքներին առնչվող հարցեր ու կարգավորման այլ հեռանկարներ։ Պակաս հետաքրքրություն չի առաջացնում նաև կարգավորմանը նախորդած գործընթացը, մասնավորապես՝ դրա այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքը, անվտանգության երաշխիքներ: Կբացահայտե՞ք այս չափորոշիչների շուրջ բանակցային ինչ-ինչ մանրամասներ:

-Ինչպես արդեն նշել եմ այս տարվա հոկտեմբերի 15-ին ձեր խմբագրության կողմից հրապարակված հոդվածումս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերը, որոնք կողմերի միջև բանակցությունների առարկա էին դարձել, նախատեսում էին հիմնախնդրի փաթեթային կարգավորում` դրա բաղադրիչների փուլային իրականացման միջոցով՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման մեջ: Կրկնում եմ՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման ծիրում։
 
Հայտնի է, որ 2008-2018թթ. միջնորդական ջանքերում առանցքային դերը ստանձնել էր Ռուսաստանը՝ համանախագահող երկու այլ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լիակատար աջակցությամբ: Կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած վերջին աշխատանքային փաստաթուղթը, ինչպես ընդգծել էի վերջին հոդվածում, 2011-ի հունիսի 11-ին կազանյան գագաթնաժողովին ներկայացվածն էր։ Բայց հետագայում էլ՝ 2011-2018 թթ․, ընթացել է ինտենսիվ բանակցային գործընթաց․ 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպում, ԵԱՀԿ ՄԽ անդամ համանախագահ երկրների դեսպանների ու միջնորդների հետ տասնյակ հանդիպումներ ևս։ Չնայած նրան, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների միջև մշակված տարբերակները չդարձան «աշխատանքային փաստաթղթեր», այդուհանդերձ, դրանց հիմքի վրա մշակվեց ծանրակշիռ բազա, որին ամրակցվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման կոմպլեքս մոտեցում։ Այդ մոտեցումն ընդգրկում էր կազանյան փաստաթղթում պարունակվող բոլոր բաղադրիչների ձևափոխված տարբերակները։ Ընդ որում, հայկական կողմը հայտարարել էր, այն փաստացի համահունչ է իր մոտեցումներին ու դիրքորոշմանը։

Փաշինյանը մեկնաբանել է Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Կազանը չէր նախատեսում որևէ փաստաթղթի ստորագրում։ Խոսքը Հիմնարար սկզբունքների տեքստի բանավոր համաձայնության մասին է․ միայն Լեռնային Ղարաբաղի հավանությունը ստանալուց հետո երկու երկրների նախագահները իրենց արտգործնախարարներին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միասին ու ԵԱՀԿ ՄԽ-ի հետ համագործակցությամբ հրահանգելու էին` պատրաստել հակամարտության համապարփակ կարգավորման նախագիծ։
 
- Կազանյան փաստաթղթում ինչի՞ մասին էր խոսքը։

- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում (ոչ թե ճշգրտում):
Ենթադրվում էր, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման համազգային քվեարկության միջոցով, և այն պետք է պարտադիր իրավական ուժ ունենա։ Ընդ որում, ընդգծվում էր, որ քվեարկության դրվելիք հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ կերպ չեն սահմանափակվելու և ենթադրելու են ցանկացած կարգավիճակի ընտրություն։ «Քվեարկությանը մասնակցող ԼՂ բնակչություն» հասկացության ներքո հասկացվում էին նույն ազգության անձինք՝ նույն այն հարաբերակցության մեջ, որը կար Լեռնային Ղարաբաղում 1988-ին՝ հակամարտությունը սկսվելուց առաջ (այստեղ խոսքն ընդամենը քվեարկությանը մասնակցելու տոկոսային համամասնության մասին էր, ոչ որևէ այլ բանի)։

Մինչև իր կարգավիճակի վերջնական հստակեցումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ նրա մոդալության բոլոր ձևերի մանրամասն նկարագրությամբ։ Այդ թվում՝ օրենսդիր ու գործադիր իշխանության ձևավորման և գործունեության, դատարանների, իրավապահ մարմինների ձևավորման ու գործունեության, համաձայնությամբ նախատեսված՝ բոլոր ոլորտներում արտաքին հարաբերությունների իրականացման ու ուղիղ արտաքին ներդրումներ ստանալու ու միջազգային շուկաներ մուտքի իրավունքով, ինչը պրակտիկայում նշանակում էր ստատուս-քվոյի շարունակություն։ 
 
Անվտանգության երաշխիքներ

Միջանկյալ կարգավիճակի պայմաններում դիտարկվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ․ Արցախի դեմ ուժ չկիրառելու Ադրբեջանի պարտավորություններ, միջազգային խաղաղապահ ուժերի միջոցով խաղաղության հաստատման միջազգային օպերացիա, Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի ճանաչում, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կողմից ևս՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների կողմից երաշխիքներ, ինչպես նաև՝ այդ նպատակով ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձև։

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք

Վերջնական կարգավիճակի որոշումից առաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ապահովեին և լուծեին անվտանգությունն ու միջանցքի օգտագործման բոլոր հարցերը` խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող ստատուս-քվոյի պայմանների համաձայն: Այս միջանցքի վերջնական կարգավիճակի և լայնության հարցը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համատեքստում:

Տարածքների վերադարձ

Փաթեթային համաձայնագրի շրջանակներում այնպիսի չափորոշիչների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի որոշումը, միջանկյալ կարգավիճակը, Լաչինի միջանցքի հարցում, ինչպես նաև այլ բաղադրիչների կյանքի կոչվելուց հետո, ինչպես նաև միջազգային և այլ հստակ երաշխիքներից և անվտանգության միջոցներից, խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո նախատեսվում էր հինգ շրջանների վերադարձ:

Լաչինի ու Քելբաջարի ոչ միջանցքային հատվածի հարցը դիտարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար համապետական ​​քվեարկություն անցկացնելու կազմակերպչական հարցերի համաձայնեցված համադրմամբ։

Դրա հետ մեկտեղ կար մոտեցում, որ կողմերը ձգտելու են համաձայնեցնել այդ հարցերն այնպես, որպեսզի համապատասխան համաձայնագրերը սկսեն կիրառվել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։
Սկզբունքորեն կարևոր էր, որ Հայաստանի և համանախագահների դիրքորոշումները գործնականում համընկնեին։ Եվ Ադրբեջանը, չհամաձայնելով, գործնականում հակադրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միջազգային միջնորդական մանդատով, այսինքն ՝ միջազգային հանրությանը:

IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation