Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ
SOCIETYՂարաբաղում փախստականների տեղափոխող ավտոբուսը, որ խցանվել է լեռնային ճանապարհին ձյան մեջ, տարհանվել է ռուս փրկարարների օգնությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությանը:
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի խմբավորման ուժերի կողմից տարհանվել է փախստականներին տեղափոխող ավտոբուսը: Նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ և Լաչինի միջանցքի Շուշի-Գորիս լեռնանցքի հատվածում խցանվել են՝ հայտնվելով ձյան մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՃՏՊ-ի պահին ավտոբուսում 42 մարդ է գտնվել, այդ թվում՝ 8 երեխա: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, վերջինիս բուժօգնություն է տրամադրվել: Այլ տուժածներ չկան: Ավտոբուսն ուղեկցել են մինչև Ստեփանակերտ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



