Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ
BLOGՌազմավարական ուղղություն՝ ոռոգման ենթակառուցվածքների զարգացում: Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այս հարցը շատ ենք քննարկել հատկապես հուլիսյան մարտերից հետո։ Իմ խնդրանքով և հիմնավորումներով՝ Հովնանյան հիմնադրամը, Կլոր սեղան հիմնադրամը, Պահապան հիմնադրամը, Լիլիա Շաքարյանը և Անյա Թերքոթն աջակցեցին Տավուշի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներին, որի շնորհիվ մինչև տարեվերջ կկառուցենք 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի և կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք։ Ծրագրերը պետք է շարունակվեն մեծ թափով։ Ընդամենը նախատեսում ենք 76 ծրագիր, որից 15-ը՝ ջրամբարաշինություն։
Ոռոգման ազդեցությունը բազմապատիկ է գյուղատնտեսական հասույթի, տնտեսությունների եկամտաբերության, վերամշակման հնարավորությունների և տնտեսական ակտիվության վրա։ Այն նաև խոշոր բնապահպանական և ռազմավարական նշանակություն ունի»,- գրել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



