Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում
INTERNATIONAL NEWSՄոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ, որ արագ կլուծվեն, դա փաստ է»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ տեղանքի աշխարհագրությունը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվարեցնում են արագ լուծել այս հարցը, մանավանդ այն դեպքում, երբ չկան անհետ կորած համարվող անձանց կոնկրետ ցուցակներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



