Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ …
BLOGԷմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին ևս մեկ ծանուցագիր է ուղղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Նույն օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են , ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է…
Ի դեպ, ՀՀ իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն և կեղծ օրակարգով…Ինչ խոսք, ցավալի է…
Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ… Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետևությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ և օբյեկտիվ հատվածին…

1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



