Ղարաբաղում գլխավոր չկա. Կրեմլ
INTERNATIONAL NEWSՂարաբաղում գլխավոր չկա, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը: Ռուսական կողմն իր գործողությունները համակարգում է և՛ այս և՛ այն կողմի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ գլխավոր չկա: Այնտեղ կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստան ու Ադրբեջան: Դա այն կողմերն են, որոնք Ռուսաստանի հետ ստորագրել են հայտնի եռակողմ հայտարարությունը:
Այդ հայտարարության պայմանավորվածությունները կատարելիս ռուսական կողմն իր աշխատանքները համակարգում է և՛ հայերի և՛ ադրբեջանցիների հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ով է Ղարաբաղում գլխավորն ու ում հետ է Մոսկվան համակարգում իր աշխատանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



