Ռուս խաղաղապահները երկու անհետ կորած հայ զինծառայող են գտել. Նրանց անունները հայտնի է
SOCIETYԻնչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը գործարկել է «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 հեռախոսահամարով։ Նոյեմբերի երեսունին նշված հեռախոսահամարով երկու հայի անհետ կորելու մասին ահազանգ է ստացվել։ Խոսքը Համբարձումյան Ադեմնիկի եւ Խաչատուրյան Ռամիդի մասին է։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
«Ինչպես հայտնում է խաղաղապահների մամուլի ծառայությունը, ռուսական կողմի հարցմանն ի պատասխան, ադրբեջանական կողմը հայտնել է, որ նշված երկու անձինք ձերբակալվել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Բաքվի հսկողության ներքո։ Բանակցությունների արդյունքում երկու հայերը ազատ են արձակվել եւ այսօր ռուսական ռազմական օդուժի օդանավով տեղափոխվել Հայաստան եւ հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



