Ղրիմի հարցը ռուս-թուրքական հարաբերություններում եղած լրջագույն տարաձայնություններից է․Դմիտրի Պեսկով
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ունեցած դիրքորոշումը Ղրիմի առնչությամբ հանդիսանում է ամենից էական տարաձայնություններից մեկը Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ չնայած դրան, Մոսկվան համբերատարորեն իր տեսակետն է հասցնում թուրք գործընկերներին։
Պեսկովը նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի, ինչպես նաեւ՝ ռեգիոնալ անվտանգության համար կարեւոր են ռուս-թուրքական հարաբերությունները։ Կրեմլի խոսնակը գտնում է, որ այդ հարաբերությունները ունեն փոխշահավետ բնույթ եւ հիմնված են փոխադարձաբար մեկմեկու ներքին գործերին չմիջամտելու եւ փոխադարձաբար մեկմեկու շահերի հարգման սկզբունքների վրա։ Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Ղրիմի թեման որեւէ կերպ, որեւէ ձեւով քննարկման առարկա հանդիսանալ չի կարող։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



