Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․«Վհուկների որսի» մեկնարկը, ոսկու տենդը, Նեապոլի ավերիչ երկրաշարժը․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի օր, Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837- ծնվել է մոլդովացի հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է, այսպես կոչված, Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:

1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռիի համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։ - Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստան», իսկ 1992 թվականից՝ «Հայաստան»։

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքերի առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։

1936- շահագործման է հանձնվել ՔանաքեռԳԷՍ-ը: - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը ընդունել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությունը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ Հայկական ԽՍՀ -ն դարձել է միութենական հանրապետություն։

1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

2005-սկսվել է ԱՄՆ նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող՝ Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը: -Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:

2011-Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվել է, որովհետև քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:

2013-«Դեմ ենք ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

2017-Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:

2018-խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:

2019- Արծվաշենի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի է ենթարկվել Կատալինի դավադրության հինգ մասնակից: Դա իրականացվել է մեկ օր առաջ Սենատի կայացրած թույլտվության համաձայն, ըստ որի, ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:

1349 -Նյուրնբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:

1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որը ավերել է Նեապոլը. 35 000 մարդ զոհվել է:

1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17րդ դարերում Եվրոպայում իրականացված «վհուկների որսին»:

1492- Քրիստափոր Կոլոմբոսը հասել է Հաիթի կղզի:

1766- Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:

1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

1803 –ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:

1812 -Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդի:

1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:

1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։

1904 -ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:

1925 -տեղի է ունեցել Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:

1926– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Կլոդ Մոնեն։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը:

1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) է իջել, որը ցրվել է միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։

1957– ջուրն է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն էր։

2009 -ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:

2013 - վախճանվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee