Նամիբիայում նախագահական ընտրություններում հաղթել է Ադոլֆ Հիտլերը
INTERNATIONAL NEWSՔաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ունոնան ջախջախիչ հաղթանակ է տարել Նամիբիայում անցկացված տարածաշրջանային ընտրություններում, հայտնում է Daily Mail-ը:
Ադոլֆ Հիտլեր Ունոնան հավաքել է ձայների 85%-ը և ընտրվել տարածաշրջանային խորհրդի անդամ։ «Ես չեմ ձգտում քաղաքական իշխանության և մտադիր չեմ տիրել աշխարհին», - մեկնաբանել է քաղաքական գործիչը իր հաղթանակը: Ունոնայի խոսքով՝ նրա հայրը չի հասկացել, թե ինչ պատմական իրադարձությունների հետ է կապված Ադոլֆ Հիտլերի անունը, երբ նրան անվանել է ֆյուրերի անունով: Այնուամենայնիվ, Ադոլֆ Հիտլեր Ունոնան կարծում է, որ իր անունը փոխելու համար շատ ուշ է: Ընտանիքի անդամները պարզապես նրան անվանում են Ադոլֆ Ունոնա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



