Բալիում զանգվածային սով է սկսվել
LIFEԻնդոնեզական Բալի կղզու արևելյան հատվածում տարածված զանգվածային սովը սկսել է ուժեղանալ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հաղորդել է Al-Jazeera-ն:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ COVID-19-ի և աղքատացման ֆոնին տարածաշրջանում զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազման պատճառով թերսնման խնդիրը տարածվել է նաև քաղաքային առանձին թաղամասերում:
Հայտնի է, որ զբոսաշրջությանը բաժին է հասնում կղզու ՀՆԱ-ի 60%-ը: Միևնույն ժամանակ, սույն թվականի օգոստոսին գործազրկության մակարդակն աճել է 5,6%-ով, ինչպես նաև հանվել է 105 հազար աշխատատեղ:
Բացի դրանից, դիտվում է «կովիդ-աղքատների» թվի աճ: Սրանք այն մարդիկ են, ովքեր քիչ եկամուտ ունեին, սակայն համավարակի պատճառով կորցրել են անգամ սնվելու համար գումար վաստակելու հնարավորությունը:
-Նրանք միջին դասի մարդիկ են, ովքեր նախկինում աշխատանք են ունեցել: Նրանք կարող են նորմալ տեսք ունենալ, որովհետև նոր կոշիկներ կամ մոտոցիկլետ ունեն, բայց իրականում նրանք նույնպես աղքատ են, - նշել է «Scholars of Sustenance Foundation Bali» բարեգործական կազմակերպության ղեկավար Դիջեյ Դենթոնը: