Հին կամ անսարք համակարգչից չարժե անմիջապես ազատվել. այն դեռևս հնարավոր է “վերակենդանացնել”
LIFEՀամակարգչի հնացումը կարող է լինել ինչպես բարոյական կամ ֆունկցիոնալ, այնպես էլ տեխնիկական: Առաջին դեպքում դրա վրա կարելի է քիչ թե շատ աշխատել՝ չնայած տհաճ իրավիճակները չեն բացառվում: Երկրորդ դեպքում ամենաանհարմար պահին հնարավոր են անսպասելի անսարքություններ: Այս մասին «Прайм» գործակալությանը հաղորդել է «Рексофт» ծրագրի IT բաժնի ղեկավար Եվգենի Չերտոկը: Նյութը վերցրել ենք “РИА Новости”-ից:
Բարոյական կամ, այլ կերպ ասած, ֆունկցիոնալ հնացումը, իմիջի հարց լինելուց բացի, նաև տեխնոլոգիական խնդիր է: Այսինքն, սարքավորումը դեռևս կարող է գործունակ լինել, բայց նրանով աշխատելը հաճելի չլինի,- բացատրել է Չերտոկը:
Մասնագետը նշել է, որ տեխնիկական հնացումը սովորաբար «երկաթի» հետ կապված խնդիր է ենթադրում. ջերմային մածուկը չորացել ու թափվել է, հովացուցիչը կանգ է առել կամ ընդհատումներով է աշխատում, ծրագրերը «կախվում են», իսկ օպերացիոն համակարգը սկսում է լավ չաշխատել:
Չերտոկի համաձայն՝ ժամանակակից համակարգիչը բազմաբաղադրիչ համակարգ է, որը ներառում է հազարավոր սխեմաներ, լարեր և այլ սարքավորումներ: Այդ բաղադրիչներից յուրաքանչյուրը կարող է փչանալ, ինչը կհանգեցնի ամբողջ համակարգի մասնակի կամ ամբողջական անսարքությանը:
Շարունակությունը՝ այստեղ