ՀՀ 5 մարզերի 27 համայնքների 201 բնակավայր պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը
POLITICSՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:
Մասնավորապես, խոսքը Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի համայնքների մասին է: Հրաժարականը պահանջում է 27 խոշորացված համայնք, որոնց մեջ ընդհանուր առմամբ մտնում են 201 գյուղեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



