Երկիրը ծածկվելու է Արևի վրայի բռնկումից առաջացած պլազմայի ամպով
LIFEՌուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում նշվել է, որ Երկիրը ծածկվելու է Արևի վրայի բռնկումից առաջացած պլազմայի ամպով: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Արևի վրայի բռնկումից առաջացած առաջին գեոմագնիսական խանգարումները Երկիր մոլորակի վրա սպասվում են 2020 թվականի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Պատճառը կլինեն արևային նյութի զանգվածները, որոնք դեկտեմբերի 7-ի երեկոյան Արևի վրա տեղի ունեցած բռնկման ժամանակ արտանետվել են մեր աստղի մթնոլորտից և այժմ տարածվում են Երկրի ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Արևային պլազմայի առաջին ամպերը մերձերկրյա տարածություն կհասնեն մոտավորապես դեկտեմբերի 9-ի առավոտյան ժամը 3-4-ին, իսկ արտանետման հիմնական զանգվածը Երկրի ուղեծրին կհասնի կեսգիշերին մոտ: