Հեռացի՛ր, չքվի՛ր, քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում․ զոհվածի այրին՝ Նիկոլ Փաշինյանին
BLOGԱրցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։
«Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման են ենթարկում ոստիկանության բաժին . . .
Պարզ է, որ գիտակցում ես՝ այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է եւ փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին։
Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում . . .
Ուղղակի անձայն չքվի՛ր, անհայտացի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից . .․»,- ասված է գրառման մեջ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



