Ո՞րն է ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը. 6 գլխավոր սովորությունները
LIFEԳիտնականների կատարած բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ճապոնացիներն այլ երկրների իրենց հասակակիցներից զգալիորեն ավելի երկար են ապրում: Հոդվածը վերցրել ենք Яндекс Дзен-ի «Fit for life» էջից:
Ճապոնացիների երկարակեցության հիմքում ընկած են հետևյալ սովորությունները՝
- Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների՝ ճապոնացիները կենդանական միս շատ չեն օգտագործում, քանի որ կարմիր միսը կարող է սրտանոթային համակարգի խնդիրներ առաջացնել: Ուստի, նրանց սննդակարգը բաղկացած է ծովամթերքից, մրգերից և հացազգիներից: Ճապոնացիների չափաբաժինները փոքր են, քանի որ նրանց ամանեղենը սովորականից ավելի փոքր է: Այդ իսկ պատճառով հազվադեպ կարելի է տեսնել դիաբետով կամ ավելորդ քաշով ճապոնացի տեսնելը հազվադեպ երևույթ է: Նրանք քիչ կաթնամթերք են օգտագործում, իսկ սուրճի փոխարեն թեյ են խմում:
- Ճապոնացիներն ուտում են այնքան, մինչև որ 80%-ով կշտանում են:
- Նրանք շատ են սիրում իրենց ծնողներին: Ճապոնիայում ընդունված է խնամել տարեց ծնողներին և ամեն ինչում օգնել նրանց: Ճապոնացիներն ապրում են հարազատների հետ և աջակցում են միմյանց, ինչը տարեցների համար շատ կարևոր է:
- Ճապոնիայում յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի առաքելություն ունենա իր կյանքում, իրեն լիովին հանձնի այն գործերին, որոնք իսկապես հաճույք և կյանքի զգացում են պարգևում:
- Ճապոնացիները շատ մաքրասեր են, իսկ մաքրությունը և կարգուկանոնը, ինչպես գիտենք, առողջության և լավ ինքնազգացողության գրավական են:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



