Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է RT-նՙ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը:
«Հեռախոսազրույցը թույլ է տվել քննարկել բազմաթիվ թեմաներՙ կապված երկկողմ հարաբերությունների հետ և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:
Այս առնչությամբ Ֆրանսաին և Եվրամիությունն Անկարայից պարզաբանման են սպասում, ինչն անհրաժեշտ պայման է կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Ֆրանսիան Մակրոնի նախագահության պայմաններում «բավականին վտանգավոր փուլում է», և խորհուրդ էր տվել «արագ ազատվել» նրանից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



