Մերկելը 10-րդ անգամ անընդմեջ դարձել է տարվա ամենաազդեցիկ կինը
INTERNATIONAL NEWSForbes-ի վարկածով 2020 թվականին աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա վարկանշային աղյուսակը գլխավորում է 10-րդ անգամ անընդմեջ։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը։
Չորրորդ հորիզոնականում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այս տարի վարկանիշի հեղինակներն ընդգրկել են կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ամենաազդեցիկ կանանց թոփ-100-ում կան նաև երգչուհիներ՝ Ռիհաննան (69), Բեյոնսեն (72), Թեյլոր Սվիֆթը (82), ինչպես նաև դերասաուհի Ռիզ Ուիզերսփունը (92)։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



