Վագրը կծել է իրեն խնամող տարեց կնոջը
LIFEԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղակայված վայրի կենդանիների «Big Cat Rescue» ապաստարանում վագրը կծել է իրեն խնամող տարեց կնոջը: Այս մասին հաղորդել է «The Guardian» թերթը:
Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի առավոտյան, երբ Քենդի Քուզերը կերակրում էր Քիմբա անունով վագրին: Կինը բացել է ցանկապատված տարածքի դարպասները, չնայած դրանց փակ լինելուն, և ներս է մտել: Գիշատիչը հարձակվել է կնոջ վրա և ուժեղ կծել նրա ձեռքը:
Աշխատակիցները ժամանակին օգնության են հասել: Նրանք վագրին Քուզերից հեռացնելուց հետո մշակել են կնոջ արյունահոսող վերքերը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց:
Ապաստարանի գործադիր տնօրեն Քերոլ Բասկինը նշել է, որ Քուզերը խախտել է ներքին արձանագրությունը, որի համաձայն՝ աշխատակցին արգելված է մտնել կենդանու մոտ՝ առանց օգնականների, այն դեպքում, երբ դարպասները փակված են: