Ռուբլին հայտնվել է ամենահեռանկարային արժույթների եռյակում
ECONOMICSՆերդրողների համաձայն՝ ռուբլին հայտնվել է հաջորդ տարվա ամենահեռանկարային արժույթների եռյակում: Առաջին տեղը զբաղեցրել է չինական յուանը: Եռյակում է հայտնվել նաև մեքսիկական պեսոն: Այս մասին հաղորդել է «Bloomberg»-ը:
Փորձագետները կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը համարում են զարգացող շուկաների գլխավոր շարժիչ ուժը: Ներդրողների համաձայն՝ պարտատոմսերի աճի առաջատարը կլինի Չինաստանը, նրան կհաջորդեն Ինդոնեզիան և Մեքսիկան: Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը:
Բաժնետոմսերի աճով առաջին տեղը կզբաղեցնի Չինաստանը, նրան կհաջորդեն Հարավային Կորեան և Ինդոնեզիան: Ռուսաստանը կգրավի ութերորդ տեղը: Առևտրականներն ակնկալում են, որ հաջորդ տարի աշխարհի բոլոր տնտեսություններում գնաճը կբարձրանա՝ բացառությամբ Ռուսաստանի, Լեհաստանի և Մեքսիկայի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



