Ադրբեջանն աշխարհի քարտեզին արհեստականորեն հայտնվել է ընդամենը 100 տարի առաջ. Հրանուշ Հակոբյան
BLOGՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին:
Հակոբյանը, մասնավորապես, գրել է.
«Ի պատասխան ալիևյան զառանցանքի
Էրեբունի-Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն, մ.թ.ա. 8-րդ դարում՝ 782 թվականին, Հռոմից 29 տարի առաջ, թողնելով քարեղեն սեպագիր-արձանագրություն․ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի փառս Բիայնա երկրի և ի սարսափ նրա թշնամիների»:
Այն Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, սակայն, ի տարբերություն պատմություն դարձած այս քաղաքների, Երևանը հասել է 21-րդ դար՝ որպես համայն հայության սիրելի մայրաքաղաք։
Իսկ որտե՞ղ էիք դուք՝ թաթար ցեղերդ այդ ժամանակ։
Հիշեցնեմ, որ ադրբեջանն աշխարհի քարտեզին արհեստականորեն հայտնվել է ընդամենը 100 տարի առաջ, իսկ հիմա էլ դարձել թուրքիայի վիլայեթ։
Դադարեցրե՛ք ձեր զառանցանքները»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



